«Ռեալի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը գտնում են, որ Էնդրիկի համար լավագույն տարբերակը կլինի տեղափոխությունը Լա Լիգայի մեկ այլ թիմ, որտեղ նա կկարողանա հարմարվել իսպանական առաջնությանը և ստանալ ավելի շատ խաղաժամանակ։ Այս մասին հաղորդում է ESPN-ը:
Նշվում է նաև, որ Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նախատեսում է Էնդրիկին ընդգրկել 2026 թվականի աշխարհի առաջնության հայտացուցակում, սակայն ինքն էլ է համոզված, որ հարձակվողը պետք է միանա այլ ակումբի՝ կայուն խաղային պրակտիկա ձեռք բերելու համար։
Միևնույն ժամանակ Էնդրիկը չի ցանկանում լքել մադրիդյան գրանդը։ Նա ցանկանում է նույն ճանապարհով առաջ շարժվել, ինչ Վինիսիուս Ժունիորը, ում համարում է օրինակ և ներշնչանքի աղբյուր։
Նախորդ մրցաշրջանում Էնդրիկը բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, խփել 7 գոլ:
Fanat, Realmadrid.am