Հոդվածներ

Տեբասը կրկին քննադատել է Պերեսին
05.10.2021
1644 0

Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասը կրկին անդրադարձել է Ֆլորենտինո Պերեսին:

Վերջին շրջանում լուրեր էին տարածվել, որ «Ռեալը» պատրաստվում է դատի դալ Լա լիգային: Տեբասի և Պերեսի հարաբերությունները շարունակում են մնալ լարված:

«Պերեսը չի ցանկանում, որ Լա լիգան զարգանա: Եթե ինչ-որ բան լինի, նրա Սուպերլիգայի նախագիծը կոչնչանա: Լապորտայի հետ չեմ վիճում: Նրան նույնպես կարելի է քննադատել, սակայն Ֆլորենտինոյի հարցն ավելի խորն է»:

Հիշեցնենք, որ «Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենթուսը» շարունակում են ջանքեր գործադրել Սուպերլիգա ստեղծելու համար:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված