Հոդվածներ

«Ռեալը» պատրաստ է Ռոդրիի գործարքում ներառել 2 ֆուտբոլիստի
26.07.2025
887 0

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիին ձեռք բերելու տարբերակը: Ակումբում կարծում են, որ իսպանացին կօգնի ուժեղացնել գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի տակտիկական համակարգը։ Այս մասին հայտնում է Caught Offside-ը։

Աղբյուրի տվյալներով՝ «Արքայական ակումբը» պատրաստ է գործարքում ներառել Ռոդրիգոյին և Էդուարդո Կամավինգային: Բացի այդ, իսպանական գրանդը պատրաստ է «Քաղաքայիններին» վճարել ևս 40 միլիոն եվրո։

«Մանչեսթեր Սիթին» չի ցանկանում վաճառել իր հիմնական խաղացողներից մեկին և արդեն պատրաստում է նոր պայմանագիր, որը կգործի մինչև 2030 թվականը։ 

Հիշեցնենք, որ Ռոդրին արդեն վերսկսել է մարզումները գնդակով խաչաձև կապանների պատռվածքից վերականգնվելուց հետո։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված