Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինն այս ամառ կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է MSN-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 25-ամյա դարպասապահը հետաքրքրել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»։ «Կարմիր սատանաների» նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմն ակումբի ղեկավարությանը ներկայացրել է հստակ պայման՝ ձեռք բերել նոր դարպասապահ։ Թիմի թիվ մեկ նպատակը «Ասթոն Վիլայի» դարպպասը պաշտպանող Էմիլիանո Մարտինեսն է, իսկ երկրորդ թեկնածուն՝ հենց Լունինը։
Մարտինեսն արդեն ստացել է ֆինանսապես ավելի շահավետ առաջարկներ Սաուդյան Արաբիայի ակումբներից, ինչի պատճառով անգլիական կողմը մոտ ժամանակներս կարող է ակտիվացնել բանակցությունները «Ռեալի» հետ՝ փորձելով գնել Լունինին։
Անցած մրցաշրջանում Լունինը «Ռեալում» բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 խաղի և բաց թողել 19 գոլ։ Բացի այդ, 6 խաղում նա դարպասը պահել է անառիկ:
Fanat, Realmadrid.am