• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վինիսիուսը ճանաչվել է արտերկրում հանդես եկող լավագույն բրազիլացի ֆուտբոլիստ

Հոդվածներ

Վինիսիուսը ճանաչվել է արտերկրում հանդես եկող լավագույն բրազիլացի ֆուտբոլիստ
27.11.2023
949 0

Վինիսիուս Ջունիորը նվաճել է «Ոսկե սամբա 2023» մրցանակը։ 

Այս մրցանակը ամեն տարի տրվում է արտերկրում հանդես եկող լավագույն բրազիլացի ֆուտբոլիստին։ 

Նախքան 2021 թվականը այն տրվում էր Եվրոպայում հանդես եկող լավագույն բրազիլացուն, իսկ 2021-ից հետո մրցանակի համար պայքարում են հայրենիքից դուրս հանդես եկող բոլոր բրազիլացիները։ 

Վինիսիուսն իր կարիերայում առաջին անգամ է ստանում այս մրցանակը։ 

Երկրորդ հորիզոնականում Նեյմարն է, ով մինչ այս 3 տարի անընդմեջ արժանացել էր այս մրցանակին։ Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է «ՊՍԺ»-ի պաշտպան Մարկինիոսը։

Los Merengues, Realmadrid.am 


Ամենակարդացված