• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» ցանկանում է մինչ Ամանոր նոր պայմանագիր կնքել Անչելոտիի հետ

Հոդվածներ

«Ռեալը» ցանկանում է մինչ Ամանոր նոր պայմանագիր կնքել Անչելոտիի հետ
27.11.2023
1312 0

Relevo-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» ցանկանում է երկարաձգել Կարլո Անչելոտիի հետ կնքած պայմանագրի ժամկետը ևս երկու տարով։ Ըստ աղբյուրի, ակումբը գոհ է մարզչի կատարած աշխատանքից և արդեն իսկ բանակցություններ է սկսել վերջինիս հետ նոր պայմանագիր կնքելու համար։ 

Բացի այդ, «Ռեալում» նաև գոհ են այն ամենին, թե ինչպես են երիտասարդ ֆուտբոլիստները՝ այնպես, ինչպես Վինիսիուսը, Ռոդրիգոն, Կամավինգան և Վալվերդեն, գնալով ավելի կատարելագործվում։  Հենց այս ֆուտբոլիստների վրա է դրված հիմնական խաղադրույքը։

«Արքայական» ակումբում վստահ են, որ Անչելոտին կհամաձայնի նոր պայմանագիր կնքել, չնայած Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ունեցած հետաքրքրվածությանը։ Նախորդ մրցաշրջանի ավարտին ակումբի ղեկավարության հետ ունեցած զրույցի ընթացքում իտալացի մասնագետը հայտնել է, որ իր համար առաջնային տարբերակը «Ռեալն» և նա պատրաստ է նոր պայմանագրի առաջարկ լսել։ 

Սպասվում է, որ կողմերը նոր պայմանագիրը կհամաձայնեցնեն մինչ Ամանոր։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված