Հոդվածներ

Հայտնի է, թե ով է սպասարկելու «Ռեալ Մադրիդ» - «Նապոլի» հանդիպումը
27.11.2023
1179 0

ՈւԵՖԱ-ն նշանակել է ՉԼ-ի խմբային փուլի շրջանակում կայանալիք «Ռեալ Մադրիդ» - «Նապոլի» հանդիպման մրցավարական անձնակազմին։ Հանդիպումը սպասարկելու է ֆրանսիացի մրցավար Ֆրանսուա Լետեսյեի գլխավորած անձնակզմը։ VAR-ի համակարգի պատասխանատուն լինելու է Ժերոմ Բրիսարը։

Լետեսյեն մինչ այս մեկ անգամ է սպասարկել «Ռեալի» մասնակցությամբ հանդիպում։ Դա եղել է ՉԼ-ի նախորդ մրցաշրջանում կայացած «Չելսիի» դեմ հանդիպումը, որտեղ «Սերուցքայինները» 2։0 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ։ Այդ խաղում Ֆրանսուան ուղիղ կարմիր քարտով դաշտից հեռացրեց Բեն Չիլվելին։ 

Ֆրանսիացի մրցավարը «Նապոլիի» մասնակցությամբ նույնպես մեկ հանդիպում է սպասարկել և դա կրկին եղել է նախորդ մրցաշրջանում։ Իտալական ակումբը այդ խաղում 6։1 հաշվով հաղթել է «Այաքսին»։

Los Merengues, Realmadrid.am 


Ամենակարդացված