• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վալվերդեն և Ռոդրիգոն նշել են «Ռեալի» ակադեմիայի գլխավոր տաղանդին

Հոդվածներ

Վալվերդեն և Ռոդրիգոն նշել են «Ռեալի» ակադեմիայի գլխավոր տաղանդին
09.01.2024
1349 0

Լավ ակադեմիա ունենալը ցանկացած թիմի համար առաջնահերթություն է։ Այդ հարցում «Ռեալի» մոտ ամեն բան կարգին է։ Յուրաքանչյուր տարի ակադեմիայից հիմնական թիմ են տեղափոխվում մի քանի ֆուտբոլիստներ, որոնցից շատերը տպավորում են մարզչական անձնակազմին և երկրպագուներին։ 

Ռոդրիգոյին և Վալվերդեին հարցրել են, թե ով է ներկա պահին ամենախոստումնալից ֆուտբոլիստը «Ռեալի» ակադեմիայում։ Երկուսն էլ միաձայն նշել են Նիկո Պասի անունը։ 

19-ամյա ֆուտբոլիստը հիմնական թիմի կազմում արդեն 9 անգամ խաղադաշտ է դուրս եկել և նույնիսկ դարձել հաղթական գոլի հեղինակ «Նապոլիի» դեմ կայացած խաղում։

Los Merengues, Realmadrid.am


 


Ամենակարդացված