• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» ջախջախեց «Օսասունային», Բելինգեմը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Հոդվածներ

«Ռեալը» ջախջախեց «Օսասունային», Բելինգեմը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)
07.10.2023
2144 0

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Օսասունայի» դարպասը:

Դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը (9', 54'), մեկական անգամ էլ աչքի ընկան Վինիսիուս Ժունիորը (65') և Խոսելուն (70'):

Հանդիպման 84-րդ րոպեին Խոսելուն վրիպեց 11-մետրանոց նշակետից:

«Ռեալը» 24 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և հաջորդ տուրում կմրցի «Սևիլիայի» հետ (07.10.2023 18:15):

ՏԵՍԱՆՅՈՒԹ


Ամենակարդացված