Հոդվածներ

Անչելոտին ամփոփել է «Նապոլիի» դեմ խաղը
30.11.2023
1496 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է «Նապոլիի» նկատմամբ տնային հաղթանակը (4-2):

«Դժվարին հանդիպում էր: Երբ բարդություններ առաջացան, մենք ուժ գտանք ու հաղթեցինք: Վերջին 20 րոպեն շատ լավ գործեցինք ու փոխեցինք խաղի դինամիկան: 

Նիկո Պասը տաղանդ է, երիտասարդական թիմից խաղացող, որն աշխատում է մեզ հետ: Նա իր և մեզ համար կարևոր գոլ խփեց:

Ընդհանուր առամամբ դուր եկավ թիմի խաղը, քանի որ «Նապոլին» բարդ մրցակից էր: Պայքարեցինք մինչև վերջ ու հասանք արդյունքի»,- իտալացի մասնագետի խոսքը փոխանցում է AS-ը:

Հիշեցնենք, որ «Ռեալը» 15 միավորով առաջինն է C խմբում և մրցաշարի հաջորդ տուրում կմրցի «Ունիոն Բեռլինի» հետ (13.12. 00:00):

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված