Հոդվածներ

Հայտնի է, թե ինչ աշխատավարձից է հրաժարվել Մոդրիչը հանուն «Ռեալի»
28.06.2023
3280 0

Օրերս Լուկա Մոդրիչը նոր պայմանագիր կնքեց «Ռեալի» հետ։

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր նաև Սաուդիան Արաբիան ներկայացնող ակումբներից մեկը։ 

Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ, Լուկային առաջարկել են տարեկան 150 մլն եվրո աշխատավարձ, սակայն վերջինս հրաժարվել է, քանի որ դեռ ցանկանում է խաղալ ու վայելել ֆուտբոլը իր հարազատ ակումբի կազմում։ 

Սեպտեմբերին Մոդրիչը կդառնա 38 տարեկան։ Չնայած այդ ամենին, Լուկան նախորդ մրցաշրջանում «Ռեալի» կազմում մասնակցել է 52 հանդիպման։ Գումարած դրան նա նաև 7 հանդիպման է մասնակցել Աշխարհի առաջնությունում։ Այդ ընթացքում նա դարձել է 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված