Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի պատրաստվում ժամկետից շուտ հեռանալ իսպանական ակումբից։
Ֆունկցիոները ամենաքիչը մինչև 2029 թվականը կնախագահի աշխարհի լավագույն ակումբը, հաղորդում է Cope–ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ իսպանացին դեռ բազմաթիվ ծրագրեր ունի, որը ներառում է նաև «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնի վերջնական վերակառուցումը։ Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր ստացվել, որ նա հաջորդ տարի կթողնի պաշտոնը։
Հիշեցնենք, որ Ֆլորենտինո Պերեսը «Արքայական ակումբի» նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2000–2006 թվականներին, ապա 2009–ից մինչև օրս։ Պերեսի օրոք «սերուցքայինները» նվաճել են 37 տիտղոս՝ այդ թվում 7 անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։
Հայերեն