Հոդվածներ

«Ռեալը» հետևում է Կուբոյի աճին
12.11.2021
1397 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն, որը 2021/22 մրցաշրջանը վարձավճարով հանդես է գալիս «Մալյորկայի» կազմում, ավարտում է վնասվածքից վերականգնվելու գործընթացը։

«Սերուցքայինների» բուժանձնակազմը ակումբի մարզաբազայում՝ Վալդեբեբասում, մի քանի տեստ է արել, որ համոզվի 20-ամյա ֆուտբոլիստի պատրաստվածության հարցում։

Բժիշկների գնահատմամբ, Կուբոն գրեթե վերականգնվել է վնասվածքից, որը ստացել էր «Ռեալ» - «Մալյորկա» խաղում Բենզեմայի հետ բախվելու արդյունքում։

«Սերուցքայինների» ղեկավարությունն ապագայում մեծ հույսեր է կապելու ճապոնացի կիսապաշտպանի հետ։

Ընթացիկ մրցաշրջանում Կուբոն հասցրել է 6 հանդիպման մասնակցել (415 րոպե), սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։


Ամենակարդացված