• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բելինգեմի ու Խոսելուի հրաշալի գոլերը հաղթանակ բերեցին «Ռեալին» ՄՅՈՒ-ի դեմ խաղում

Հոդվածներ

Բելինգեմի ու Խոսելուի հրաշալի գոլերը հաղթանակ բերեցին «Ռեալին» ՄՅՈՒ-ի դեմ խաղում
26.07.2023
5032 0

Մադրիդի «Ռեալը» մինչմրցաշրջանային պատրաստության շրջանակում ԱՄՆ-ում անցկացրեց ընկերական երկրորդ խաղը՝ այս անգամ Հյուսթոնի NRG ստադիոնում մրցելով «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: 

«Արքայական ակումբը» հաղթեց 2-0 հաշվով: 6-րդ րոպեին մադրիդյան գրանդին հաշվի մեջ առաջ մղեց նորեկ, անգլիացի Ջուդ Բելինգեմը, որը տպավորիչ հարվածով եզրափակեց Անտոնիո Ռյուդիգերի նրբանկատ փոխանցումը՝ բացելով իր գոլերի հաշիվը «Ռեալում»: Առաջին կեսից հետո Բելինգեմը փոխարինվեց՝ իր տեղը զիջելով Ֆեդե Վալվերդեին: Փոխարինման մտած, մեկ այլ նորեկ Խոսելուն խաղավերջում՝ 89-րդ րոպեին՝ Լուկաս Վասկեսի փոխանցումից հետո, շրջադարձ հարվածով դրեց խաղի վերջակետը:

ԱՄՆ-ում ընթացող հավաքի շրջանակում «Ռեալը» կանցկացնի ևս երկու ընկերական խաղ. հուլիսի 30-ին՝ Երևանի ժամանակով 01:00-ին, կկայանա «Էլ Կլասիկո», իսկ օգոստոսի 3-ին՝ Երևանի ժամանակով 03:30-ին, «Ռեալը» կմրցի «Յուվենտուսի» հետ:

Հիշեցնենք, որ հավաքի շրջանակում «Ռեալն» առաջին ընկերական խաղն անցկացրել էր «Միլանի» հետ ու կամային հաղթանակ տարել 3-2 հաշվով:

Ըկերական խաղ
«Ռեալ Մադրիդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2-0

Գոլերը՝ Ջուդ Բելինգեմ, 6՛, Խոսելու, 89՛:

Բելինգեմի գոլի տեսանյութը

Խոսելուի գոլի տեսանյութը

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված