• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մոդրիչն՝ Ազգերի լիգայի խաղացանկի մասին. «10 օրում 4 խաղ նշանակելն անմարդկային է»

Հոդվածներ

Մոդրիչն՝ Ազգերի լիգայի խաղացանկի մասին. «10 օրում 4 խաղ նշանակելն անմարդկային է»
14.06.2022
1586 0

Լուկա Մոդրիչը կրկին դժգոհություն է հայտնել Ազգերի լիգայի խաղացանկի վերաբերյալ:

«Հավաքականի ցանկացած խաղ կարևոր է՝ անկախ նրանից՝ ընկերական է, թե ոչ: Ինձ համար այս հանդիպումերը մեծ նշանակություն ունեն, բայց անմարդկային է 10 օրում 4 խաղ նշանակելը: Սակայն, երբ հագնում ես այս մարզաշապիկը, պետք է անես քո ուժերի առավելագույնը: 4 խաղում վաստակեցինք 7 միավոր. կարծում եմ՝ վատ արդյունք չէ»,- ասել է խորվաթ կիսապաշտպան Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ տոնած հաղթանակից հետո:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված