• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մոդրիչը և «Ռեալը» համաձայնության են հասել. Շուտով կլինի պաշտոնական հայտարարություն

Հոդվածներ

Մոդրիչը և «Ռեալը» համաձայնության են հասել. Շուտով կլինի պաշտոնական հայտարարություն
17.04.2021
1827 0

Լուկա Մոդրիչը և Մադրիդի «Ռեալը» համաձայնության են հասել նոր պայմանագրի կնքման հարցում։

Խորվաթ ֆուտբոլիստը «Արքայական» ակումբի կազմում հանդես է գալիս 2012 թվականից։ 

Ընթացիկ մրցաշրջանում Լուկա Մոդրիչը կրկին անգամ ապացուցեց, որ կարևոր ֆուտբոլիստ է Մադրիդի «Ռեալի» համար։ Լա Լիգայի այս մրցաշրջանում նա բաց է թողել ընդամենը մեկ հանդիպում։ 

Նշվում է, որ ֆուտբոլիստը մտադիր է մնալ և կարիերան ավարտել «Սերուցքայինների» կազմում։ 

AS-ի փոխանցմամբ, Մոդրիչը ևս մեկ տարով կերկարաձգի «Ռեալի» հետ գործող պայմանագրի ժամկետը։ 

Լուկան նույնիսկ պատրաստ է գնալ աշխատավարձի նվազման, ինչը մեծապես կօգնի ակումբին ներկայիս բարդ ֆինանսական իրավիճակում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված