Հոդվածներ

Marca. Ազարին հաջողվել է վերականգնել մարզավիճակը (տեսանյութ)
07.08.2021
1812 0

«Ռեալի» վինգեր Էդեն Ազարը շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին:

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին բելգիացին վնասվածք էր ստացել Եվրո-2020-ի շրջանակում ու ստիպված էր բաց թողնել մոտ մեկ ամիս:

Ինչպես հաղորդում է Marca-ն, կարճ ժամանակում Ազարին հաջողվել է ձեռք բերել լավ մարզավիճակ. ֆիզիկական հերթական թեսթերը բավականին լավ արդյունք են ցույց տվել:

Լա լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկային տուրում Կարլո Անչելոտիի սաները հյուրընկալվելու է «Ալավեսին»: Խաղը կայյանալու է օգոստոսի 14-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին:

Fanat, Realmadrid.am 


Ամենակարդացված