• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը երազում է հանդես գալ «Ռեալի» կազմում

Հոդվածներ

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը երազում է հանդես գալ «Ռեալի» կազմում
21.02.2022
3322 0

Calciomercato-ի փոխանցմամբ, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան երազում է օրերից մի օր հանդես գալ Մադրիդի «Ռեալի» կազմում։ 

27-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում մոտ էր «Ատլետիկո Մադրիդ» տեղափոխվելուն, սակայն արդյունքում նա մնաց անգլիական ակումբի կազմում։  Նշվում է, որ ֆուտբոլիստի համար թիվ մեկ տարբերակը «Արքայական» ակումբն է։ 

«Ռեալին» կարող է հետաքրքրել այդ տարբերակը՝ հաշվի առնելով այն, որ Կրոսը և Մոդրիչը արդեն բավական մեծ տարիք ունեն։  Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Սիլվան դարձել է 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված