Հոդվածներ

«Ռեալը» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
21.07.2025
663 0

Մադրիդի «Ռեալը» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին։

Իսպանացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ լրանում է 2027 թվականին և դեռ չի երկարաձգվել։ Նշվում է, որ իրավիճակի զարգացումը կախված կլինի նրանից, թե ինչ մարզավիճակ կցուցադրի 29-ամյա կիսապաշտպանը վնասվածքից հետո։ «Ռեալը» կարծում է, որ եթե խաղացողը մինչև հաջորդ ամառ չերկարաձգի պայմանագիրը և ցանկանա հեռանալ «Մանչեսթեր Սիթիից», ակումբը ստիպված կլինի վաճառել նրան ողջամիտ գնով։

Միևնույն ժամանակ, «Սերուցքայինները» ֆինանսական հնարավորություններ ունեն այս ամառ ևս մեկ խոշոր ձեռքբերում իրականացնելու համար։ Դա հատկապես հնարավոր կլինի, եթե Ռոդրիգոն հեռանա թիմից, որի տրանսֆերը կարող է բերել մոտ 80-100 միլիոն եվրո։

Բացի Ռոդրիից, «Ռեալը» դիտարկում է ևս մի քանի կիսապաշտպանների թեկնածություններ։ Նրանց թվում են՝ Նիկոլո Բարելան («Ինտեր»), Էնցո Ֆերնանդեսը («Չելսի») և Ալեքսիս Մակալիսթերը («Լիվերպուլ»)։ Սակայն այս խաղացողներն ունեն երկարաժամկետ պայմանագրեր և իրենց թիմերում առանցքային դեր են խաղում, ինչի պատճառով նրանց տրանսֆերները համարվում են ավելի բարդ։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված