• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտին բացատրել է՝ ինչու Ասենսիոն ու Ազարը չեն խաղացել «Բետիսի» դեմ

Հոդվածներ

Անչելոտին բացատրել է՝ ինչու Ասենսիոն ու Ազարը չեն խաղացել «Բետիսի» դեմ
05.09.2022
1601 0

Լա լիգայի 5-րդ տուրում «Ռեալը» 2-1 հաշվով հաղթեց «Բետիսին» ու միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին բացատրել է՝ ինչու խաղաժամանակ չի տրամադրել Մարկո Ասենսիոյին ու Էդեն Ազարին:

«Այնպիսի փոփոխություններ արեցի, որ  ավելացնեմ թիմային էներգիան: Պետք չէ խաղադաշտ դուրս բերել Ազարին ու Ասենսիոյին, երբ հաղթում ես 2-1 հաշվով»,- իտալացու խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Սեպտեմբերի 6-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին, ՉԼ-ի խմբային փուլում «Ռեալը» հանդիպելու է «Սելթիկին»:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված