• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ֆեդե Վալվերդե. «Գումարը չի փոխի իմ կյանքը. Ես երջանիկ եմ «Ռեալում»

Հոդվածներ

Ֆեդե Վալվերդե. «Գումարը չի փոխի իմ կյանքը. Ես երջանիկ եմ «Ռեալում»
09.01.2024
1132 0

«Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն չի պատրաստվում իր կարեիրան շարունակել Սաուդիան Արաբիայում։

«Այս պահին դա անհնար է։ Ես երջանիկ եմ այնտեղ, որտեղ հիմա գտնվում եմ։ Ես հանդես եմ գալիս աշխարհի լավագույն ակումբի կազմում։ 10, 20, 30 մլն եվրոն ոչինչ չեն նշանակում ինձ համար։ Գումարը իմ կյանքը չի փոխի։

Ես և իմ ընտանիքը երջանիկ ենք Մադրիդում։ Ցանկանում եմ շարունակել հանդես գալ ամենաբարձր մակարդակով». Movistar-ի եթերի ժամանակ նշել է ուրուգվայցին։ 

Los Merengues, Realmadrid.am 


Ամենակարդացված