• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Marca. «Ռեալի» ֆուտբոլիստները զարմացած են Զիդանի՝ նախամարզումային խոսքերից

Հոդվածներ

Marca. «Ռեալի» ֆուտբոլիստները զարմացած են Զիդանի՝ նախամարզումային խոսքերից
22.01.2021
3680 0

Երեկ «Ռեալն» առաջին մարզումն էր անցկացրել Իսպանիայի Գավաթի խաղարկությունից դուրս մնալուց հետո:

Ինչպես հաղորդում է Marca-ն, մի շարք ֆուտբոլիստներ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանից սպասում էին քննադատական և կտրուկ խոսք, սակայն նրանց սպասելիքները չեն արդարացել: Ֆրանսիացի մասնագետի խոսքը տևել է 2 րոպեից ոչ ավել ու լինելով բավականին մեղմ՝ նման է եղել հետխաղյա մամուլի ասուլիսի ելույթին:

«Ալկոյանո» - «Ռեալ» հանդիպումն ավարտվել էր 2:1 հաշվով:

Տեղեկություն կա, որ ակումբի ղեկավարությունը վստահում է Զիդանին ու ժամանակ է տրամադրել իրավիճակը շտկելու համար:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված