• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բենզեմա. «Հիասթափված եմ, որ Զիդանը հեռացավ, բայց կյանքը շարունակվում է»

Հոդվածներ

Բենզեմա. «Հիասթափված եմ, որ Զիդանը հեռացավ, բայց կյանքը շարունակվում է»
30.05.2021
2241 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է Զինեդին Զիդանի՝ «Արքայական ակումբից» հեռանալու որոշման մասին:

«Զիդանը հիանալի մարդ է: Մենք հրաշալի փոխհարաբերություններ ունենք: Հիասթափված եմ, որ նա որոշեց հեռանալ, բայց կյանքը շարունակվում է»,- ասել է Բենզեման Ֆրանսիայի հավաքականի կազմում ասուլիսի ընթացքում:

«Ես շատ բարդ պահեր եմ ապրել: Միշտ էլ ցավալի է, երբ հավաքականում չես: Ամենաշատը ցավ եմ ապրել, որ չեմ մասնակցել ԱԱ-ին ու ԵԱ-ին, բայց ինքս ինձ քննադատաբար եմ վերաբերվել: 

Անցյալն անցյալ է: Շատ բաներ կան, որոնց համար զղջում ես, բայց ոչինչ հնարավոր չէ վերադարձնել»,- ասել է Բենզեման:

Robbie Raul, Realmadrid.am


Ամենակարդացված