• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ալոնսո. «Վալվերդեն կիսապաշտպանի ոգի ունի, բայց նաև բազմաֆունկցիոնալ է»

Հոդվածներ

Ալոնսո. «Վալվերդեն կիսապաշտպանի ոգի ունի, բայց նաև բազմաֆունկցիոնալ է»
02.11.2025
575 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է Ֆեդե Վալվերդեի՝ տարբեր դիրքերում խաղալու ունակության մասին։ 

«Բոլորս ենք տեսնում, թե որքան բազմաֆունկցիոնալ է Ֆեդեն և ինչ մակարդակով է խաղում։ Գնդակով խաղի ժամանակ նա կիսապաշտպանի ոգի ունի և շատ ուժեղ է հարձակվելիս։ 

Այն պահից ի վեր, ինչ նա սկսել է խաղալը, նրա խաղամակարդակն աճել է, և մենք բոլորս գիտենք, թե որքան ունիվերսալ է նա։ Թիմի կարիքներից ելենելով նա խաղացել է աջ պաշտպանի դիրքում և դա արել է հիասքանչ». նշել է Ալոնսոն։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված