Հոդվածներ

Բենզեմա. «Մբապեն միայնակ չի կարող հաղթել ՉԼ-ն»
17.11.2025
123 0

«Ռեալի» նախկին և «Ալ-Իթիհադի» ներկայիս հարձակվող Կարիմ Բենզեման բարձր է գնահատել իր հայրենակից Կիլիան Մբապեի ելույթներն այս մրցաշրջանում։ 

«Կիլիանը շատ ավելի լավ է խաղում այս մրցաշրջանում։ Գոլեր խփելը նոր բան չէ նրա համար։ Կիլիանը դա արել է «ՊՍԺ»-ում և շարունակելու է անել «Ռեալում»։

Լինելու են խաղեր, երբ նա գրեթե չի դիպչելու գնդակին, բայց մենք սպասում ենք, որ նա կօգտագործի իր չնչին շանսերը։ Այդպես են դասավորված իրերը «Ռեալում»։

«Ռեալը» նրա կարիքը շատ է զգում։ Լինում են խաղեր, երբ Կիլիանը պետք է գոլեր խփի։ Այդպիսիք են օրինակ «Լիվերպուլի» և «Ատլետիկոյի» դեմ խաղերը։ Նման թիմերը նստում են պաշտպանությունում, և նա պետք է իրեն դրսևորի, աշխատի նմանատիպ իրավիճակների վրա։

Կիլիանը պետք է համագործակցի Վինիսիուսի հետ։ «Ռեալը» սպասում է Մբապեի հայտնվելու վճռորոշ իրավիճակներում, որպեսզի թիմը կարողանա հաղթել ՉԼ-ն։ Միայնակ նա դա անել չի կարող։ Նրան պետք են Վինիսիուն ու մյուս ֆուտբոլիստները։

Կարծում եմ, որ Վինիսիուսը, Մբապեն, Ռոդրիգոն, չնայած, որ նա քիչ է խաղում, Բելինգեմը, պետք է զրուցեն։ Ֆուտբոլիստներից մեկը պետք է գոլեր խփի, մյուսները՝ գոլային փոխանցումներ կատարեն։ Մենք չենք պահանջի Բելինգեմից գոլեր խփել, քանի որ դա կանի Մբապեն, և չենք պահանջի Կիլիանից լինել 10 համար, քանի որ դա կանի Ջուդը։ Նրանք պետք է զրուցեն միմյանց հետ։ 

Մբապեն ավելի լավ տեսք ունի, բայց նա պետք է կենտրոնանա այն պահերի վրա, երբ «Ռեալը» զգում է նրա կարիքը, քանի որ նա դրա համար ունի ամեն ինչ». նշել է Կարիմ Բենզեման։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված