• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Հաուսենը խուսափել է լուրջ վնասվածքից. Նա պատրաստ կլինի «Էլչեի» դեմ խաղին

Հոդվածներ

Հաուսենը խուսափել է լուրջ վնասվածքից. Նա պատրաստ կլինի «Էլչեի» դեմ խաղին
17.11.2025
70 0

«Ռեալի» պաշտպան Դին Հաուսենը խուսափել է լուրջ վնասվածքից։ 

Ավելի վաղ հյատնի էր դարձել, որ ֆուտբոլիստը Իսպանիայի հավաքականի կազմում չի մասնակցի ԱԱ 2026-ի որակավորման փուլի շրջանակում կայանալիք Թուրքիայի դեմ խաղին մկանային անհարմարությունների պատճառով։ Նա նաև բաց էր թողել Վրաստանի հավաքականի դեմ հանդիպումը։

Ինչպես հայտնում է As-ը, Հաուսենի մոտ լուրջ խնդիրներ չկան։ Նշվում է, որ հավաքականի ճամբարը լքելը հնարավոր ռիսկերից խուսափելու համար է եղել։ Սպասվում է, որ նա կկարողանա օգնել «Ռեալին» «Էլչեի» դեմ խաղում։ Այդ հանդիպումը կկայանա առաջիկա կիրակի օրը։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված