Մադրիդի «Ռեալը» կարող է բաժանվել իր երկու պաշտպաններից՝ Դավիդ Ալաբայից և Անտոնիո Ռյուդիգերից։ Ինչպես տեղեկացնում է իսպանական AS պարբերականը՝ հղում անելով ավստրիացուն մոտ կանգնած անձնաց, ֆուտբոլիստը առաջարկներ կստանա մերձավոր արևելքից։
Նշվում է, որ Ալաբայի դեպքում խոսքը գնում է շատ մեծ աշխատավարձի մասին, սակայն ֆուտբոլիստը դեռ սպասում է «Ռեալի» զանգին։ Առաջիկա երկու ամսիների ընթացքում Ալաբան իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի։
«Արքայական» ակումբում հույսեր չեն կապում այս երկու ֆուտբոլիստների հետ՝ վնասվածքների հաճախ կրկնվելու պատճառով։ Երկուսի գործող պայմանագրերն էլ նախատեսված են մինչ 2026 թվականի հունիսը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն