Զինեդին Զիդանի մարզչական հաջորդ կանգառը կլինի Ֆրանսիայի ազգային հավաքականում։ Այս մասին հայտնում է լրագրող Խոսե Լուիս Դիասը։ Ըստ աղբյուրի, «Ռեալը» չի դիտարկել Զիդանի վերադարձի տարբերակը նույնիսկ այն ժամանակ, երբ Ալոնսոն դեռ չէր նշանակվել որպես գլխավոր մարզիչ։
Նշվում է, որ Զիդանն ու «Ռեալը» ջերմ հարաբերություններ են պահպանում, սակայն չեն պլանավորում միմյանց հետ կրկին աշխատել։
Հիշեցնենք, որ Զիդանի վերջին աշխատավայրը եղել է հենց «Արքայական» ակումբը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն