Հոդվածներ

Չուամենին բաց է թողել Ֆրանսիայի հավաքականի մարզումը
13.12.2022
2346 0

L’Equipe-ի տեղեկացմամբ, «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենին բաց է թողել Ֆրանսիայի հավաքականի՝ երկուշաբթի օրը կայացած մարզումը։

Ֆուտբոլիստը Անգլիայի հավաքականի դեմ կայացած խաղում թեթև վնասվածք է ստացել։ Սպասվում է, որ նա կկարողանա մասնակցել ԱԱ 2022-ի կիսաեզրափակիչ փուլի Ֆրանսիա-Մարոկա հանդիպմանը։ 

Մարզչական անձնակազմը որևէ մտավախություն չունի, որ Չուամենին չի կարողանա մասնակցել հավաքականի առաջիկա հանդիպմանը։ 

Հիշեցնենք, որ Օրելիենը Անգլիայի հավաքականի դեմ խաղում դարձավ փայլուն գոլի հեղինակ և դրանով նպաստեց իր ընտրանու հաղթանակին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված