• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Մանչեսթեր Յունայթեդը» «Ռեալի» ֆուտբոլիստին դիտարկում է որպես Կազեմիրոյին փոխարինող

Հոդվածներ

«Մանչեսթեր Յունայթեդը» «Ռեալի» ֆուտբոլիստին դիտարկում է որպես Կազեմիրոյին փոխարինող
16.11.2025
166 0

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել 33-ամյա կիսապաշտպան Կազեմիրոյին, սակայն ավելի համեստ պայմաններով,  ինչը բրազիլացի ֆուտբոլիստը կարող է չընդունել։ 

Այդ պատճառով «կարմիր սատանաները» նրա հնարավոր փոխարինողների շարքում դիտարկում են Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Օրելիեն Չուամենիին։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբը չի պատրաստվում լսել առաջարկներ Չուամենիի վերաբերյալ։ «Արքայական ակումբից» նշում են, որ ֆրանսիացին այս մրցաշրջանում ցուցադրում է ավելի որակյալ խաղ՝ համեմատած նախորդի։ Ընդգծվում է, որ ներկայում Չուամենիի տրանսֆերային արժեքը գնահատվում է 90–100 միլիոն եվրո, որը կարող է վախեցնել անգամ եվրոպական առաջատար ակումբներին։

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 15 խաղի, որոնցում գոլով կամ գոլային փոխանցմամբ աչքի չի ընկել։ Նրա պայմանագիրն ակումբի հետ գործում է մինչև 2028 թվականի ամառը։ 

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված