Հոդվածներ

Ջուդ Բելինգեմի «կանաչ սիրո խոստովանությունը»
07.06.2025
364 0

Ջուդ Բելինգեմը կանաչ սրտի էմոջի է դրել՝ հայտնելով իր սերն Աշլին Քասթրոյի հանդեպ, երբ մոդելը տևական դադարից հետո վերադարձել է Ինստագրամ։

Մոդել Աշլին Քասթրոն՝ Ջուդ Բելինգեմի ընկերուհին, չորսամսյա դադարից հետո վերականգնել է իր ակտիվությունը Ինստագրամում։ Նա հրապարակել է լուսանկար՝ մակագրությամբ. «Շատ ժամանակ անց»։ Նկարում նա կանաչ վերնաշապիկով է։

Ի պատասխան՝ «Ռեալի» 21-ամյա ֆուտբոլիստ Ջուդ Բելինգեմը մեկնաբանել է կանաչ սրտիկով, իսկ Քասթրոն արձագանքել է համբույրի էմոջիով։ Սա նրանց առաջին հրապարակային սիրո դրսևորումներից է։

Նրանց հարաբերությունների մասին պաշտոնապես հայտնի դարձավ 2025 թվականի փետրվարին, երբ Բելինգեմը Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» խաղը դիտեց Աշլինի հետ միասին։ Մոդելին մի քանի անգամ նկատել են նաև «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում՝ Բելինգեմի մոր՝ Դենիսի հետ։

Վերջերս Քասթրոն TikTok-ում 10 րոպեանոց տեսանյութով խոսել է իր անձնական կյանքի մասին՝ փորձելով հերքել իր շուրջ տարածվող բամբասանքներն ու վիրավորական խոսակցությունները։ Նա նշել է. «Ինձ հարձակման են ենթարկել, հետապնդել ու վիրավորել։ Սա արդեն չափից շատ է»։

Նա հավելել է. «Վերջին 8 տարում երեք հարաբերություն եմ ունեցել։ Առաջինս՝ 2017 թվականին, երբ իմ մասին ոչ մի տեղեկություն չկար ինտերնետում, ու մարդիկ պարզապես հորինել են բաներ՝ քննադատելու այն անձնավորությանը, ում հետ հանդիպում էի։ Հետո ևս երկու հարաբերություն եմ ունեցել՝ վերջին 6 տարիների ընթացքում»։

Քասթրոն մինչև Բելինգեմի հետ հանդիպելը կապ է ունեցել մի քանի հանրահայտ մարդկանց հետ, այդ թվում՝ Մայքլ Բ. Ջորդանի և Ջեյմի Ֆոքսի, Ֆորմուլա 1-ի վարորդ Լուիս Հեմիլթոնի, ինչպես նաև NBA խաղացողներ Լամելո Բոլի և Տերենս Մենի հետ։

Քասթրոն այս պահին ունի ավելի քան 528,000 հետևորդ Ինստագրամում։ Նրա վերադարձը սոցցանցեր դարձավ հրապարակային հարաբերությունների նոր փուլի մեկնարկ։