• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • ՊՍԺ-ն պատրաստ է Մբապեի տրանսֆերային իրավունքը վաճառել ցանկացած ակումբի

Հոդվածներ

ՊՍԺ-ն պատրաստ է Մբապեի տրանսֆերային իրավունքը վաճառել ցանկացած ակումբի
06.07.2023
15209 0

ՊՍԺ-ն պատրաստ է Կիլիան Մբապեի տրանսֆերային իրավունքն այս ամռանը վաճառել ցանկացած ակումբի, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ավելի վաղ ենթադրվում էր, որ ֆրանսիական ակումբը կտրականապես դեմ կլինի Մբապեին Մադրիդի «Ռեալ» բաց թողնելուն, սակայն ֆուտբոլիստին առանց փոխհատուցման կորցնելու վտանգն ակումբին ստիպել է հասկանալ, որ էական չէ, թե Կիլիանը ո՛ր ուղղությամբ կգնա: Էական է միայն այն, որ ՊՍԺ-ն գործարքից խոշոր գումար ստանա:

Հուլիսի 5-ին ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին հայտարարել է, որ բացառված է Մբապեի՝ 2024 թվականի ամռանն անվճար հեռանալու տարբերակը: Այսպիսով՝ եթե Մբապեն ցանկանում է մնալ Փարիզում, պետք է առաջիկա օրերին նոր պայմանագիր կնքի ակումբի հետ:

«Ռեալն» իր հերթին հասկացրել է, որ եթե Մբապեն նոր պայմանագիր կնքի փարիզյան ակումբի հետ, ապա կարող է ընդմիշտ մոռանալ «Արքայական ակումբի» ճերմակ խաղաշապիկը հագնելու երազանքը, քանի որ դա տեղի չի ունենա:

Ըստ ամենայնի՝ Մբապեին այս ամռանը ձեռք բերելու դեպքում «Ռեալը» կծախսի մոտ 200 միլիոն եվրո: 

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված