Հոդվածներ

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդո Գագոն ավարտել է կարիերան
11.11.2020
1791 0

Արգենտինայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Ֆերնանդո Գագոն ավարտել է Կարիերան։ 

34-ամյա ֆուտբոլիստը այդ որոշումը կայացրել է վերջին շրջանում ստացած մի քանի լուրջ վնասվածքներից հետո։ 

Նրա վերջին ակումբը եղել է «Վելես Սարսֆիլդը»։ Իր կարիերայի ընթացքում նա նաև հանդես է եկել «Բոկա Խունիորսի», «Վալենսիայի» и «Ռոմայի» կազմում։  

«Ռեալի» կազմում նա երկու անգամ դարձել է Լա Լիգայի հաղթող, իսկ «Բոկայի» կազմում 5 անգամ դարձել Արգենտինայի չեմպիոն․

Արգենտինայի հավաքականի կազմում նա դարձել էԱշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր և Օլիմպիական խաղերի հաղթող։ Իսկ 2014 թվականին նա դարձել է աշխարհի առաջնության փոխչեմպիոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված