Հոդվածներ

Բելինգեմը խոսել է իր նպատակների մասին «Ռեալում»
07.05.2024
853 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը խոսել է իր նպատակների մասին «Արքայական ակումբում»:

«Մտածում եմ թիմային նպատակների մասին: Ասեկոսեները տարածում են մարդիկ: Մշտապես մտածում եմ խաղընկերներիս մասին, որոնք անդադար աշխատում են: Նրանք կողքիս են դժվարիս պահերին ու նրանց հետ եմ կիսում լավագույն ակնթարթները»,- անգլիացու խոսքը փոխանցում է Madrid Universal-ը:

Հիշեցնենք, որ Ջուդ Բելինգեմն առաջին մրցաշրջանն է անցկացնում մադրիդյան գրանդում ու 38 խաղում խփել է 22 գոլ, կատարել 10 ասիստ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված