• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Պակո Խենտո. Համաշխարհային ֆուտբոլի պատմության ամենաարագ կիսապաշտպաններից մեկը

Հոդվածներ

Պակո Խենտո. Համաշխարհային ֆուտբոլի պատմության ամենաարագ կիսապաշտպաններից մեկը
18.01.2022
1878 0

Լեգենդար իսպանացի ֆուտբոլիստ, որը դարձավ 20-րդ դարի ամենահաջողակ ֆուտբոլիստներից մեկը։ Նրան դիմում էին Պակո մականունով (Paco):

Խենտոն ծնվել է Էլ-Աստիլերո փոքրիկ քաղաքում, որը գտնվում է Իսպանիայի հյուսիսում (Real Astillero de Guarnizo, Spain)։ Այնտեղ նա անցկացրել է իր մանկությունն ու Իսպանիայում քաղաքացիական պատերազմի տարիներին սկսել հետաքրքրվել ֆուտբոլով։

Ամբողջ օրը երիտասարդն անցկացնում էր ֆուտբոլային խաղադաշտում։ Վաղ տարիքից նկատելի էր, որ նրա ունակությունները զգալիորեն ավելի բարձր են իր հասակակիցներից։ Դա, ինչպես հայտնում է Ֆրանսիսկոն, նա գիտակցել է միայն պրոֆեսիոնալ լիգայում ելույթներ ունենալու ժամանակ։


1950-ականների սկզբին Խենտոն մեկնում է Իսպանիայի Սանտանդեր քաղաք, որտեղ գտնվում է «Ռասինգ Սանտանդերի» մարզադաշտը։ Մեծ ջանքերի գնով նա հասնում էր մարզումներին ու մարզչին խնդրում «գնահատել իր կարողությունները»։

Հենց այդ գիշեր Ֆրանսիսկոն իր առաջին պաշտոնական պայմանագիրը կնքեց։ Ակումբի կազմում  նա երկար չմնաց՝ 10 խաղում խփելով 2 գոլ։ Նրան այդ ժամանակ նկատեցին «Ռեալի» սկաուտներն ու 1953 թվականին նա սկսեց պաշտոնապես հանդես գալ «Լոս Բլանկոսի» կազմում։

Արդեն առաջին մրցաշրջանում երիտասարդ կիսապաշտպանին անվանում էին «Կանտաբրյան ծովի փոթորիկ»։ Քչերին էր հաջողվում դիմանալ ձախ եզրում նրա ճնշմանը, իսկ եթե անգամ հաջողվում էր, մի քանի վայրկյան անց մրցակիցը կրկին հայտնվում էր հետապնդողի դերում։

Ֆրանսիսկոյի արագությունն արագ նկատեց թիմի գլխավոր մարզիչը։ Եզրային արագացումներն ու գնդակը 11-մետրանոց նշակետն ուղարկելը դարձան «արքայական» ակումբի այցեքարտը։

Իրականում, Խենտոյի արագությունն իրոք զարմանալի էր։ Նա 100 մետրը կարողանում էր հաղթահարել 11 վայրկյանում։


Բայց դա ֆուտբոլիստի միակ առավելությունը չէր։ «Ռեալում» անցկացրած տարիների ընթացքում Խենտոն 6 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի տիտղոսը՝ 90 խաղում դառնալով 30 գոլի հեղինակ։ Մեկ անգամ չէ նաև, որ նա խաղադաշտ է մտել ազգային հավաքականի մարզաշապիկով, սակայն միջազգային կարիերայում նա ընդամենը 5 գոլի հեղինակ է դարձել։

1971 թվականին Ֆրանսիսկո Խենտոն հայտարարեց իր ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին։ Ընդհանուր առմամբ, մասնակցելով 438 խաղի, նա 128 գոլի հեղինակ դարձավ։


Սպորտից հեռանալուց հետո Խենտոն հույս ուներ գլխավոր մարզչի պաշտոն ստանալ թիմում, սակայն նման առաջարկ այդպես էլ չեղավ ու նա դարձավ Եվրոպայում թիմի պաշտոնական ներկայացուցիչը։

Հայտնի է, որ Ֆրանսիսկոյի երկու եղբայրներն էլ խաղացել են «Ռեալի» կազմում, սակայն նրանցից և ոչ մեկը չի կարողացել կրկնել ավագ եղբոր հաջողությունները։


Ամենակարդացված