Հոդվածներ

Նագելսմանը՝ «Ռեալին» մերժելու որոշման մասին
17.02.2021
1920 0

«Լեյպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը պատմել է, թե որքան դժվար է տրվել «Ռեալի» առաջարկը մերժելու որոշումը:

«Յուրաքանչյուրը պետք է կարիերայի պլան ունենա ու կատարի ճիշտ քայլեր: Ինձ իրոք զանգահարել էին Մադրիցից, սակայն միակ մարզիչը չէի, ում հետ կապ էին հաստատել: Նրանք ցանկանում էին խոսել, ծանոթանալ ինձ հետ, ծանոթանալ փիլիսոփայությանս: 

Ամեն դեպքում ճիշտ որոշում կայացրի, և այն դժվար տրվեց, քանի որ «Ռեալը» պատմության մեծագույն ակումբներից է:

Եթե նորից լինի այդ հնարավորությունը, միգուցե իմ պատասխանն այլ լինի, սակայն այս անգամ պետք էր նման որոշում կայացնել»,- գերմանացի մասնագետի խոսքերը փոխանցում է ВВС-ն:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Նագելսմանի «Լեյպցիգը» 0:2 հաշվով զիջեց «Լիվերպուլին»:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված