• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» ավագը խնդիրներ ունի Անչելոտիի հետ. Նա ամռանը կարող է հեռանալ ակումբից

Հոդվածներ

«Ռեալի» ավագը խնդիրներ ունի Անչելոտիի հետ. Նա ամռանը կարող է հեռանալ ակումբից
08.04.2024
628 0

The Athletic-ի լրագրող Գիլերմո Ռայի փոխանցմամբ, «Ռեալի» ավագ Նաչո Ֆերնանդեսի և գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հարաբերությունները լարված են։

Ֆուտբոլիստին մոտ գտնվող աղբյուրները նշում են, որ նա լրջորեն դիտարկում է ամռանը ակումբային գրանցումը փոխելու տարբերակը, սակայն վերջին լուրերն էլ պնդում են հակառակը։ 

Նաչոյին դուր չի գալիս այն փաստը, որ Օրելիեն Չուամենին նույնչափ կարևորություն է ստանում պաշտպանությունում հանդես գալիս, որքան ինքը։ Ֆրանսիացին նույնիսկ Նաչոյի փոխարեն կարող է հայտնվել «Մանչեսեր Սիթիի» դեմ կայանալիք խաղի մեկնարկային կազմում, այն բանի համար, որ վերջինս ավելի հուսալի տարբերակ է համարվում այս պահին։

Այս ամռանը Նաչոյի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է, և որոշ աղբյուրներ էլ նշում են, որ նա պատրաստ է ևս մեկ մրցաշրջան անցկացնել «Արքայական» ակումբի կազմում։ Նրա ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ՝ այդ թվում Սաուդիան Արաբիան ներկայացնող։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված