Հոդվածներ

Մոդրիչ. «Շատ քաղցր պարտություն էր»
13.04.2022
2452 0

«Չելսիի» դեմ խաղից հետո Լուկա Մոդրիչը կիսվել է իր տպավորություններով։  

«Չելսին» երեք գոլ խփեց։ Առաջին գոլի դրվագում նրանց օգնեց անդրադարձը։ Չեմ կարող ասել, որ «Ռեալը» վատ հանդիպում անցկացրեց։ Նրանք ուղղակի լավ էին օգտագործում իրենց պահերը։ Մենք չէինք հանձնվում։ Շարունակում էինք հավատալ ու բնավորություն ցույց տալ։ 

Երկրպագուները շատ օգնեցին մեզ։ 0-3 հաշվի ժամանակ նրանք շարունակում էին աջակցել մեզ։  Նրանք օգնեցին մեզ հավատալ, որ կարող ենք փոխել խաղի ընթացքը, և մենք դա արեցինք։ 

Փոփոխությունները նույնպես դրական ազդեցություն ունեցան։ Կարծում եմ, որ նման խաղերում փորձը առանցքային դեր կարող է ունենալ։ 

Այս խաղում փորձը մեզ փոքր ինչ օգնեց։ Մենք մեծ բնավորություն ցույց տվեցինք և կարողացանք հետ բերել կորցրածը։ Շատ քաղցր պարտություն էր». նշել է Մոդրիչը։



Ամենակարդացված