Հոդվածներ

Մոդրիչի ծառայություններով հետաքրքրված է 2 ակումբ
02.01.2023
4841 0

Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը», որտեղ կարիերան կշարունակի «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն և ամերիկյան «Ինտեր Մայամին», որի սեփականատերն է լեգենդար Դևիդ Բեքհեմը:

Ինչպես հաղորդում է Marca-ն, այնուամենայնիվ, 37-ամյա կիսապաշտպանը դեռևս չի պատրաստվում հեռանալ Մադրիդից ու ցանկանում է «Ռեալում» անցկացնել առնվազն ևս մեկ մրցաշրջան: 

«Ոսկե գնդակի» դափնեկիրը մտադիր է վերոհիշյալ ակումբների հետ կապ հաստատել 2024 թվականին:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված