• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Երբեք չհանձնվող «Ռեալը». «Արքայական» ակումբը «Սևիլիայի» 2 գոլին պատասխանեց 3-ով (տեսանյութ)

Հոդվածներ

Երբեք չհանձնվող «Ռեալը». «Արքայական» ակումբը «Սևիլիայի» 2 գոլին պատասխանեց 3-ով (տեսանյութ)
17.04.2022
4248 0

Լա լիգայի 32-րդ տուրում «Ռեալը» արտագնա խաղում մրցեց «Սևիլիայի» հետ ու 3-2 հաշվով հաղթանակ տոնեց։

Հաշվի մեջ առաջինն առաջ անցան տանտերերը (1-0՝ Ռակիտիչ՝ 21՛, 2-0՝ Լամելա՝ 25՛), սակայն գրագետ փոխարինումների շնորհիվ «Արքայական» ակումբը երկրորդ խաղակեսում կարողացավ շտկել իրավիճակը՝ (Ռոդրիգո՝ 50՛, 2-2՝ Նաչո՝ 83՛, 2-3՝ Բենզեմա՝ 90+2՛) ֆանտաստիկ քամբեք իրականացնելով:

«Ռեալը» 75 միավորով գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Սևիլիան» 60 միավորով 3-րդն է։

Հաջորդ տուրում «Արքայական» ակումբը ապրիլի 20-ին արտագնա հանդիպում կանցկացնի «Օսասունայի» հետ։ 


Ամենակարդացված