Հոդվածներ

Մարսելոն ակնարկել է Ռոնալդուի հետ վերամիավորման մասին
19.03.2021
1859 0

Ինստագրամյան հայտնի 433 էջը Մարսելոյի և Ռոնալդուի մասնակցությամբ լուսանկար է տեղադրել, որի մեկնաբանություններում բրազիլացի ֆուտբոլիստը բավական ինտրիգային գրառում է կատարել։

Մարսելոն կես կատակ, կես լուրջ ակնարկել է, որ շատ շուտով վերամիավորվելու է Ռոնալդուի հետ։ 

Բայց շատերի մոտ հարց է առաջացել, թե որտե՞ղ է դա տեղի ունենալու։ 

Ֆերլան Մենդիի՝ «Ռեալ» տեղափոխությունից հետո Մարսելոն կորցրել է իր տեղը թիմի մեկնարկային կազմում։ Արդեն երկար ժամանակ է նշվում է, որ բրազիլացին կարող է հեռանալ «Ռեալից», և նրա անունը շատ են կապում «Յուվենթուսի հետ, որտեղ այժմ հանդես է գալիս Ռոնալդուն։


Սակայն իտալական ակումբը ՉԼ-ի ընթացիկ մրցաշրջանում զիջեց «Պորտուին» և դուրս մնաց հետագա պայքարից։ Այդ խաղից հետո շատերը նշում էին, որ պորտուգալացին մրցաշրջանի ավարտից հետո կլքի թուրինյան ակումբը։ 

Իտալական մամուլը պնդում է, որ «Յուվենթուսը» նաև ֆինանսական խնդիրներ ունի և չի կարող իրեն թույլ տալ թիմում պահել Ռոնալդուին։ Շատ հավանական է, որ Կրիստիանոն վերադառնա Մադրիդի «Ռեալ», և միգուցե Մարսելոն այդ մեկնաբանությունով հենց դա է ի նկատի ունեցել։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված