Հոդվածներ

«Ռեալի» երեք ֆուտբոլիստներ չեն մեկնել ԱՄՆ
21.07.2022
2692 0

«Ռեալի» երեք ֆուտբոլիստներ թիմի հետ չեն մեկնել ԱՄՆ։

Նրանք են Ռեյները, Ռաֆա Մարինը և Անտոնիո Բլանկոն։

Բլանկոն նախորդ մրցաշրջանում բավական մեծ դեր է ունեցել «Կաստիլիայի» կազմում, սակայն Չուամենիի, Սեբալյոսի և Կամավինգայի առկայության պայմաններում կիսապաշտպանությունում մրցակցությունը էլ ավելի է մեծացել, ու Բլանկոն տեղ չի կարողանա գտնել հիմնական թիմի կազմում։ Սպասվում է, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում նա մեծ հավանականությամբ կփոխի ակումբային գրանցումը։ 

Ներկայացնում ենք «Ռեալի» ամբողջական կազմը ԱՄՆ տուրի համար։ 

Դարպասապահներ. Կուրտուա, Լունին, Լուիս Լոպես, Լուկաս Կանիսարես։ 

Պաշտպաններ. Միլիտաո, Ալաբա, Նաչո, Ալվարո Օդրիոսոլա, Խեսուս Վալյեխո, Ֆերլան Մենդի, Դանի Կարվախալ, Անտոնիո Ռյուդիգեր և Վինիսիուս Տոբիաս։

Կիսապաշտպաններ. Կազեմիրո, Ֆեդե Վալվերդե, Չուամենի, Կամավինգա, Կրոս, Սեբալյոս, Մոդրիչ։  

Հարձակվողներ. Վինիսիուս, Ազար, Ռոդրիգո, Ասենսիո, Բենզեմա, Մարիանո Դիաս, Լուկաս Վասկես և Լատասա։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված