Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը իր պաշտոնական կայքում ներկայացրել է 2025/2026 մրցաշրջանի նոր արտագնա մարզահագուստը, որով թիմը հանդես կգա մրցաշրջանի ընթացքում։ Ակումբի տեխնիկական հովանավորը մնում է հայտնի գերմանական ընկերություն Adidas-ը։
Հիշեցնենք, որ 2024/2025 մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի Պրիմերայում երկրորդն էր՝ 4 միավորով զիջելով «Բարսելոնային»:
«Սերուցքայինները» չկարողացան նվաճել նաև Իսպանիայի գավաթը և Սուպերգավաթը։
Ներկայումս թիմը մասնակցում է Ակումբային աշխարհի առաջնությանը:
Fanat, Realmadrid.am