Մադրիդի «Ռեալի» և Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը կարող է դառնալ անգլիական «Պլիմութ» ակումբի սեփականատերը։ Ինչպես հայտնում է The Telegraph-ը, ուելսցին ընտրվել է գործարքի «դեմք» ամերիկյան մասնավոր ներդրողների խմբի կողմից։
Աղբյուրի տվյալներով՝ գործարքը կարող է իրականացվել նույն սկզբունքով, ինչպես մադրիդյան գրանդի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մասնակցեց «Սուոնսի» ակումբի գնման գործարքին՝ մեկ այլ ամերիկյան ներդրումային խմբի հետ համատեղ։
Նշվում է, որ Գարեթ Բեյլը չունի պատմական կապեր «Պլիմութի» հետ, սակայն վերջին տարիներին ամերիկյան ներդրողները գնալով ավելի հաճախ են համագործակցում հայտնի անձանց հետ՝ անգլիական ակումբներ գնելու հարցում։ Որպես օրինակ նշվում են ամերիկյան ֆուտբոլիստ Թոմ Բրեդին, որը դարձավ «Բիրմինգհեմի» համասեփականատեր, ինչպես նաև գոլֆիստներ Ջորդան Սփիթը և Ջասթին Թոմասը, որոնք ձեռք բերեցին «Լիդսի» բաժնետոմսեր։
Fanat, Realmadrid.am