Cadena Ser-ը տեղեկություն է հրապարակել, թե ինչպես է թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսում իր ֆուտբոլիստների հետ, և թե ինչ է նրանցից պահանջում։
«Նրանք, ովքեր չեն աշխատի ու չեն վազի, խաղալու հնարավորություն չեն ունենա։ Անունները դեր չեն խաղալու։ Դուք չպետք է կանգնեք ու սպասեք, թե երբ ձեզ գնդակ կտան։ Պետք է վազել յուրաքանչյուր գնդակի հետևից». ասել է Ալոնսոն։
Հունիսի 18-ին «Ռեալն» իր մրցելույթները կսկսի Աշխարհի ակումբային առաջնությունում։
Los Merengues, Realmadrid.am