Հոդվածներ

Մակելելե. «Տրենտը կզգա «Ռեալի» ու «Լիվերպուլի» տարբերությունը»
15.06.2025
186 0

Կլոդ Մակելելեն գնահատել է «Ռեալի»՝ Տրենտ Ալեքսանդր- Արնոլդի տեղափոխության համար 10 մլն եվրո վճարելու քայլը։ 

Տրենտը պետք է անվճար հիմունքներով տեղափոխվեր «Արքայական» ակումբ, սակայն մադրիդցիները որոշեցին վճարել 10 մլն եվրո, որպեսզի նա հնարավորություն ունենա օգնել թիմին ԱԱԱ-ի ընթացքում։ 

«Այդպիսին են «Ռեալի» ամբիցիաները։ Նրանք ցանկանում են, որ բոլոր լավագույնները պատրաստ լինեն մրցաշարին։ Եվ ես կարծում եմ, որ «Ռեալին» երբեք չեն մերժում։

Գիտեմ, որ Տրենտը շատ է մտածել նախքան «Լիվերպուլից» հեռանալը։ Նա այնտեղ շատ մրցաշարեր է հաղթել՝ ԱՊԼ, ՉԼ։ Նա նաև կարևոր ֆուտբոլիստ է Անգլիայի հավաքականի համար և աշխարհի աստղերից մեկն է, և «Ռեալը» նրան ձեռք բերեց։ Դա հետաքրքիր է։

Նա կտեսնի «Ռեալի» ու «Լիվերպուլի» տարբերությունը։ Կարծում եմ, որ «Ռեալն» աշխարհի մեծագույն ակումբն է։ Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես են նրան օգտագործելու նոր մարզչի հետ։ Տրենտը լավ ֆուտբոլիստ է ու պատրաստ է լինելու «Ռեալում» խաղալուն». նշել է Մակելելեն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված