«Ռեալի» նոր գլխավոր մարզչի առաջին մամուլի ասուլիսը
«Սա այն օրերից մեկն է, որը հիշվում է ամբողջ կյանքում, որովհետև «Ռեալ Մադրիդը» միայն մեկ անգամ են գալիս մարզելու։ Այս ակումբը իմ տունն է եղել, և ահա՝ վերադարձել եմ։ Անհամբերությամբ եմ սպասում սկսելուն»։
«Նոր կիսապաշտպա՞ն և քննարկվե՞լ է արդյոք Մոդրիչի հեռանալը ինձ հետ։ Ես խոսել եմ ղեկավարության հետ այդ թեմայով։ Չնայած ես այստեղ եկել եմ ոչ թե պահանջներ ներկայացնելու նորեկների ձեռքբերման վերաբերյալ, այլ թիմն ավելի լավը դարձնելու ցանկությամբ։ Դա շատ հաճելի մարտահրավեր է։ Մենք ունենք էներգիա՝ տալու այն թափը, որն անհրաժեշտ է մեզ։
Մոդրիչի հարցում ես օբյեկտիվ չեմ, որովհետև մեր խաղալու տարիներին մենք հիանալի քիմիա ունեինք, և ես տեսել եմ՝ ինչպես է նա խաղում… մեծ լեգենդ է։ Եվ օրեր առաջ նրա հրաժեշտը «Բեռնաբեուի» հետ շատ հուզիչ էր։ Հպարտ եմ, որ աշխարհի ակումբային առաջնության ժամանակ կկարողանամ մարզել նրան»։
«Ես դիտել եմ թիմի խաղերն այս մրցաշրջանում և վերլուծել տեղի ունեցածը՝ իմ գաղափարների հետ համադրելու համար։ Մենք կախված ենք խաղացողներից, իսկ այստեղ շատ բարձր մակարդակի ֆուտբոլիստներ են։ Առաջադրանքն է՝ ձևավորել թիմ և բացահայտել յուրաքանչյուրի ներուժը։ Նրանցից որոշների հետ արդեն խոսել եմ»։
«Ինչու՞ սկսեցինք աշխատանքը հենց ԱԱԱ-ից։ Դա կարող է լինել հրաշալի մեկնարկ։ Իսկ աշխատանքը սկսվում է հենց այսօր»։
«Ինչպես կխաղա իմ «Ռեալ Մադրի՞դը»։ Այսօրվա ֆուտբոլը պահանջում է ճկունություն։ Իհարկե, ունեմ որոշ գաղափարներ, բայց ցանկացած պահի հանգամանքները կարող են փոխվել։ Մենք ուզում ենք խաղալ հավակնոտ, դինամիկ ֆուտբոլ, միաժամանակ ունենալով երկրպագուների աջակցությունն ու հույզերը։
Չորս, թե երեք կիսապաշտպա՞ն... կտեսնենք։ Ինձ դուր է գալիս ամենօրյա աշխատանքը և ֆուտբոլիստներից առավելագույն արդյունք կորզելը։ Մենք ուզում ենք ունենալ լիարժեք վերահսկողություն թե՛ գնդակով, թե՛ առանց դրա։ Մեր ոճը՝ ակտիվ և էներգիայով լի։ Տակտիկան ու սխեմաները՞։ Մենք ճկուն ենք, կարող ենք հարմարվել»։
«Ռեալի» պաշտպանությունում առկա խնդիրնե՞րը։ Կտեսնենք՝ ինչ կարող ենք անել։ Համատեղ աշխատանքը կօգնի ապահովել կայունություն, ինչը կտանի դեպի հաջողություն»։
«Վինիսիուսի և Մբապեի համագործակցությու՞նը։ Մեզ բախտ է վիճակվել ունենալ նման ֆուտբոլիստներ։ Բոլորս պետք է ամբողջությամբ նվիրվենք հաջողության հասնելու համար։ Ես ունեմ որոշ գաղափարներ, և ուզում եմ, որ նրանք զգան դրանք։ Երբ մեսիջը ճիշտ փոխանցվի՝ ամեն ինչ կաշխատի։
Այսօրվա ֆուտբոլը դինամիկ է։ Երեք հարձակվողները կարող են դառնալ երկու, կամ՝ հակառակը։ Կամ երեքը դառնալ հինգ։ Ընդհանուր առմամբ, լավ է, երբ լավ ֆուտբոլիստներ ունես (ծիծաղում է)»։
«Հյոյսե՞նը։ Մենք խոսել ենք ակումբի հետ, որոշ պահեր արդեն համաձայնեցվել են։ Կան նաեւ այլ հարցեր, որոնք ուղղակիորեն առնչվում են իմ ֆունկցիաներին։ Այժմ ես այստեղ եմ, և որոշումները ես եմ կայացնելու»։
«Ռոդրիգոյի ապագա՞ն։ Նա «Ռեալի» ֆուտբոլիստ է։ Մենք կխոսենք բոլորի հետ, յուրաքանչյուր ոք արժանի է ուշադրության։ Ռոդրիգոն տպավորիչ ֆուտբոլիստ է, ով մեզ պետք է գալու։ Շուտով կխոսենք նրա հետ»։
«Կոլեկտի՞վը, ինձ անհրաժեշտ է մտերիմ կապ ունենալ բոլորի հետ։ Դա օգնում է զգալ տեղի ունեցողը և հասկանալ՝ ինչի կարիք ունի յուրաքանչյուր խաղացող։ Ես գիտեմ՝ ինչ պետք է անեմ, և վստահ եմ՝ ինձ դուր կգա այս ֆուտբոլիստների կողքին լինելը»։
«Բելինգեմի դի՞րքը։ Նա կարող է բարձր մակարդակով խաղալ ցանկացած դիրքում։ Վերջին երկու տարում նա անհավատալի առաջընթաց է ունեցել։ Ջուդը հիմնարար դեր կունենա ակումբի հետագա նախագծերում։ Ես հստակ տեսնում եմ նրան որպես մեծ ներուժ ունեցող կիսապաշտպան։ Մենք կփորձենք նրան առավել արդյունավետ օգտագործել։ Դա մեր հիմնական խնդիրներից մեկն է»։
«Թիմը պետք է իմանա՝ երբ պետք է բարձր պրեսինգ կիրառել։ Բոլորը պետք է հասկանան՝ ինչ պետք է անեն գնդակով և առանց դրա։ Որոշ խաղերում մենք բարձր պրեսինգ կիրագործենք, որոշներում՝ ոչ։ Ուզում եմ տեսնել ակտիվ խաղ, և մենք ունենք ֆուտբոլիստներ այդ գաղափարը կյանքի կոչելու համար»։