Հոդվածներ

Marca. 2026-ին «Ռեալը» կարող է երեք անվճար տրանսֆեր իրականացնել
15.06.2025
269 0

«Ռեալը» անվճար կարող է ձեռք բերել Իբրահիմա Կոնատեին և մի քանի այլ ֆուտբոլիստների։ 

Մադրիդյան ակումբում շարունակում են պահպանել այն քաղաքականությունը, ըստ որի ֆուտբոլիստներին ձեռք են բերում անվճար, ինչպես դա տեղի ունեցավ Դավիդ Ալաբայի, Անտոնիո Ռյուդիգերի, Կիլիան Մբապեի և Տրենտ Ալեքսանդր-Արնոլդի դեպքում։

Ըստ Marca-ի, «Ռեալն» արդեն մի քանի տարբերակներ ունի 2026/27 մրցաշրջանից առաջ թիմի կազմն ուժեղացնելու համար։ Մյուս ակումբների համար բարդ է իրենց ֆուտբոլիստներին թիմում պահելը, քանի որ «Ռեալի» հետաքրքրության ֆոնի վրա նրանք ավելի շատ գումար են պահանջում նոր պայմանագիր կնքելու համար։ 

Հաջորդ ամռանը «Սերուցքայինների» գլխավոր տրանսֆերային նպատակն է լինելու «Լիվերպուլի» ևս մեկ պաշտպան Իբրահիմ Կոնատեն։ 2026-ին ֆրանսիացու գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է։

«Ռեալը» նաև ուշադիր հետևում է «Արսենալի» 18-ամյա պաշտպան Լյուիս Սկելիին և «Վալենսիայի» 20-ամյա պաշտպան Կրիստիան Մոսկերային։ Նրանց պայմանագրերը ևս նախատեսված են մինչ 2026 թվականը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված