• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մարկո Ասենսիոն փոխել է գործակալին. Նա ցանկանում է հեռանալ «Ռեալից»

Հոդվածներ

Մարկո Ասենսիոն փոխել է գործակալին. Նա ցանկանում է հեռանալ «Ռեալից»
21.07.2022
2064 0

Մարկո Ասենսիոն ցանկանում է գալիք մրցաշրջանում ավելի շատ խաղաժամանակ ստանալ, որպեսզի հնարավորություն ունենա մասնակցելու ԱԱ 2022-ին։

Ֆուտբոլիստը փոխել է իր գործակալին և ցանկանում է հեռանալ «Արքայական» ակումբից։

Նրա գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2023 թվականին, և «Սերուցքայինները» դեմ չեն բաց թողնել նրան։ Կողմերը այդպես էլ չկարողացան համաձայնության հասնել նոր պայմանագրի հարցում, իսկ Ասենսիոյի ծառայություններով հետաքրքրված են երկու անգլիական ակումբներ՝ «Լիվերպուլը» և «Արսենալը»։ 

Դեռևս հայտնի չէ, թե ինչու է «Ասենսիոն որոշել փոխել գործակալին, սակայն նշվում է, որ «Արսենալը» մոտակա օրերին կարող է կապ հաստատել նրա նոր գործակալի հետ։ 

Նախորդ մրցաշրջանում Մարկոն «Ռեալի» կազմում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 10 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված