«Ռեալ Մադրիդ» ՖԱ–ն և «Լիվերպուլը» համաձայնության են հասել, որի արդյունքում Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը միանում է մեր ակումբին առաջիկա վեց մրցաշրջանների համար՝ 2025 թվականի հունիսի 1-ից մինչև 2031 թվականի հունիսի 30-ը:
26-ամյա Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը միանում է մեր թիմին՝ «Լիվերպուլի» հետ նվաճած 9 տիտղոսներից հետո՝ 1 Չեմպիոնների լիգա, 1 Աշխարհի ակումբային առաջնություն, 1 ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ, 2 Պրեմիեր լիգա, 1 Անգլիայի գավաթ, 2 Լիգայի գավաթ և 1 Անգլիայի Սուպերգավաթ:
Ալեքսանդր-Առնոլդը, ով իր ողջ կարիերան անցկացրել է «Լիվերպուլում», Անգլիայի ազգային հավաքականի խաղացող է 2018 թվականից և մասնակցել է երկու Աշխարհի առաջնությունների (2018 և 2022) ու մեկ Եվրոպայի առաջնության (2024):
Անհատական մակարդակով նա ընդգրկվել է FIFA FIFPro World 11–ում (2020 թ.), երկու անգամ՝ ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում (2018/19 և 2021/22), և երեք անգամ՝ Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականում (2018/19, 2019/20 և 2021/22): Բացի այդ, 2019/20 մրցաշրջանում նա ճանաչվել է Պրեմիեր լիգայի լավագույն երիտասարդ խաղացող:
Ալեքսանդր-Առնոլդը «Ռեալի» կազմում կմասնակցի Աշխարհի ակումբային առաջնությանը, որը կանցկացվի ԱՄՆ-ում՝ սկսած հունիսի 14-ից: